National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.09.2010
Խորհրդարանական լսումներ կենսաթոշակային համակարգի բարեփոխման օրինագծերի փաթեթի վերաբերյալ
1 / 3

Սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ` քննարկելու հունիսին առաջին ընթերցմամբ ընդունված կենսաթոշակային բարեփոխումներ նախատեսող կառավարության օրենսդրական փաթեթը, որը բաղկացած է հինգ տասնյակի հասնող օրինագծերից:

Բացելով լսումները` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ  լսումներին բացի պատգամավորներից, հրավիրվել են Հանրային խորհրդի, հասարակական կազմակերպությունների, արհմիությունների,  այլ շահագիգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հակոբ Հակոբյանը  լսումների մասնակիցներին առաջարկեց սահմանված ժամկետում ներկայացնել գրավոր առաջարկներ, որոնք ընդունելի լինելու պարագայում կընդգրկվեն օրինագծերի  փաթեթում, որից հետո էլ այն կներկայացվի երկրորդ ընթերցմամբ քննարկման:

Խորհրդարանական լսումներին զեկույցներով հանդես եկան ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը, ՀՀ ԿԲ մասնագետ Վիգեն Շահնազարյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարության վարչության պետ Վախթանգ Միրումյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ կառավարությունը կենսաթոշակային համակարգի բարեփոխման փաթեթը նախաձեռնել է, քանի որ գործող կենսաթոշակային  բաշխողական համակարգն իրեն սպառել է, այլ խոսքով` այն հնարավորություն չի տալիս ավելացնել սոցիալական եւ աշխատանքային կենսաթոշակները, ուստի կարիք կա լրացնել համակարգը: Նա իրազեկեց, որ գործող կենսաթոշակային համակարգը չի վերացվելու, այլ պարզապես լրացվելու է կուտակային համակարգի երկրորդ եւ երրորդ աստիճաններով, որոնք էլ լինելու են պարտադիր եւ կամավոր սկզբունքներով:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կներդրվի 2014 թվականից եւ դրան մասնակից կլինեն մինչեւ 40 տարեկան քաղաքացիները, իսկ կամավոր կուտակային համակարգը կներդրվի 2011 թվականից, այս համակարգին կարող են միանալ նաեւ 40-ն անց քաղաքացիները: Կուտակային վճարը ընդհանուր առմամբ ամսական լինելու է 10 տոկոս, որից 5 տոկոսը գոյանալու է քաղաքացու աշխատավարձից, մյուս 5 տոկոսը տալու է պետությունը:

Նշվեց, որ պետության կողմից  երաշխավորվում է քաղաքացու ներդրած 5 տոկոս վճարը` ճշգրտված գնաճով:

Այս ամենից բացի, աշխատող քաղաքացին վճարելու է նաեւ 26 տոկոս եկամտահարկ, որը մուտքագրվելու է պետական բյուջե: Պետության կողմից համակարգի  մասնակից են լինելու ՊԵԿ-ը, ԿԲ-ը եւ ֆինանսների նախարարությունը:

Ըստ զեկուցողների, այս համակարգի ներդրումը  խրախուսելու է տնտեսության զարգացումը, մասնակիորեն նպաստելու է ստվերային տնտեսության կրճատմանը եւ ամենակարեւորը` նպաստելու է կենսաթոշակների շարունակական բարձրացմանը` համապատասխանելով նվազագույն զամբյուղին:
 

Քաղաքացու կուտակած գումարը, եթե նա չհասնի կենսաթոշակային տարիքի, փոխանցվելու է ժառանգներին, այլ երկիր մշտական բնակության մեկնելու դեպքում կատարվելու է փոխանցում:

Սոցիալական կենսաթոշակային տարիք փաթեթում սահմանվել է 65 տարին, ինչը ընդունելի չէր լսումների մասնակիցների համար, ովքեր առաջարկում էին սահմանել 63 տարին:

ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ Ահարոն Չիլինգարյանը եւ Վիգեն Շահնազարյանն անդրադարձան ներդրումային ֆոնդերի ստեղծմանը, կառավարմանը, դրանց նկատմամբ վերահսկողության եւ ռիսկերի նվազեցմանն ուղղված մեխանիզմներին:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Հակոբ Հակոբյանը եւ հիմնական զեկուցողները պատասխանեցին լսումների մասնակիցների բազմաթիվ եւ բազմաբնույթ հարցերին եւ մտահոգություններին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am